Ты из своего прошлого

annaminasyan709@gmail.com

Պաչիկներ ու ջերմ բարևներ իմ սիրելի ու հարազատ տան տիրուհի
Հուսամ ողջ, առողջ և երջանիկ ես
Ես սա քեզ գրում եմ 2025 թվականի դեկտեմբերի 21ին ժամը 18։27։ Ուզում եմ քեզ պատմել թե ինչ նպատակներ ունենք միասին 2026ի ընթացքում իրականացնելու համար ↓

Ամենառաջնային նպատակը - վայելել ու սովորել ամբողջ տարին ու ընթացքը
Մենք անընդհատ փորձում ենք վազել մեր նպատակների հետևից մոռանալով որ կա առօրյա կա ներկա կյանք, որը մեզ տրված ա ապրելու ու վայելելու համար
Հիմա չգիտեմ ներկայով գրեմ թե ուղղակի իմ պատկերացումները կամ մեր նպատակները կիսեմ, բայց երևի թե կգրեմ էնպես որ զգում եմ
Մեր մյուս ու մեծ նպատակը դա քննությունները բարեհաջող հանձնելն ու անվճար ԵՊՀ ընդունվելն ա
Ճիշտ ա դեռ չեմ հասկացել ինչպես ենք էտ անելու, բայց հավատում եմ որ կլինի այն ինչը մեր համար ամենաճիշտն է
Հետո միասին հավաքելու ենք մեր ուզած գումարը ու ծախսենք դա միայն մեր ուզած բաների և ապագայի վրա ներդրում անելու համար
Ավարտել դպրոցը մեր ամենամեծ ցանկությունը, տեղ որտեղ գտնվելիս ես ինձ ակամա վատ եմ զգում ու որտեղից դուրս գալիս ես ինձ սպառված եմ զգում
Ուզում եմ ավարտել ու մոռանալ դպրոցն ու այնտեղ տեղի ունեցած բոլոր իրավիճակները
Նաև հույս ունեմ որ 18 ամյակդ ինչ որ ձևով քեզ համար յուրահատուկ կամ գոնե ջերմ կանցնի, վերջիվերջո չափահաս ես դառնում, որի մասին դեռ փոքրուց երազում էիր, բայց իզուր
Իրականում ես սա հիմա գրում եմ միքիչ ընկճված ու թույլ հոգեբանությամբ, բայց ուզում եմ որ դու հիմա սա կարդալիս գիտակցես որ ուժեղ ես, ոչ թե որովհետև ամեն ինչ ինքնուրույն ես անում կամ որ ամբողջը քո ուսերին ա, այլ որ դու կաս ու զգում ես որ միայն քո գոյությունը քեզ ուժ ա տալիս
Դպրոցը ավարտեցինք ու մենք նպատակ ունենք այս ամառը յուրահատուկ ձևով անց կացնել, ուզում եմ սովորել մեքենա վարել ու գնալ երկրից դուրս, կապ չունի որտեղ, ուղղակի ուզում եմ գնալ մի տեղ որտեղ ավելի ազատ կզգամ ինձ, որտեղ ոչ մի արտաքին ազդեցություն չի վերահսկի կամ չի արգելի ինձ անել այն ինչ ուզում եմ
Նաև չէր խանգարի ունենալ իմ նման ազատություն սիրող ու մտածող ընկեր ունենալ, որի հետ կունենանք երկար ու անհոգ ապագա
Հետո նոր ընկերներ համալսարան, մարդիկ ու միջավայր, կուզեմ իմանալ որ էտ ամեն ինչին դիմացել ես ու պատվով հաղթահարել ես այն ու հիմա վստահ վստահ գնում ես շարունակելու առաջին կուրսի 2րդ կիսամյակը
Նաև ուրախ կլինեմ, որ իմանամ որ սկսել ես Յութուբի բլոգ վարել ու որ դասընթացներ ունես հոգեբանության մասին
Հուսամ մամայի ու պապայի հետ հարաբերությունը հարթվել են ու առողջ հարաբերություններ ունենք իրանց հետ
Ու վստահ եմ, որ մենք իրար հետ լիքը փող ենք աշխատել լիքը փող ենք շոշափել, լիքը փող ենք ծախսել ու լիքը փող ենք հետ քցել 😂

Ես գիտեմ որ էս ամեն ինչը մեզ համար բարդ ա, նոր ա ու պատասխանատվությունը ամեն դեպքում ավելի մեծ ա, քան մեր ներսի փոքր Աննայի համար, բայց նաև գիտեմ որ դու ուրախ ես որ մենք ունենք իրար որ հենց էսպիսինն ենք
Կապ չունի տարվա ընթացքում ինչ կլինի ինչեր կիրականանա իսկ ինչերը ոչ
Ես ուզում եմ իմանաս որ մենք իրար համար էլի ամուր հիմքերով, հաստ պատերով ու հարազատ տունիկ ենք
Գրկում եմ շատ պինդ, մենք ունենք իրար ու դա է' ամենակարևորը
Ապրես իմ սիրուն, որ կաս, որ ստեղծում ես ու որ սիրում ես



Письмо
из 2025-12-21 в 2026-12-31

Соседние письма

"mannanovakarina32@gmail.com сап, сейчас 21...." сап

"1 так и фанатеешь по хоккею или нет? 2 клюшк..." Себе

"Поздравляю всёх с новым годом" С новым годом

"Сейчас 20.12.2025 и я пишу самой себе. Я в 4 к..." Привет из прошлого

О чем вы мечтаете? Каким вы видите себя через год, два... десять лет?
Опишите свою жизнь сейчас. Напишите, к чему стремитесь, перечислите свои планы на будущее. Фантазируйте!



Вы можете заказать (помимо email) доставку почтой настоящего бумажного письма. Письмо придёт в аккуратном почтовом конверте через год, пять или десятки лет, когда Вы о нём уже забудете.

Сделайте приятный сюрприз сами себе или своим друзьям!
Наш сайт поможет переправить Вас одновременно и в прошлое, и в будущее через настоящее.

Загадайте свое желание, напишите его, отправьте в будущее и убедитесь через месяц (год или десятилетия), что желания исполняются!

Приложение Vkontakte
Наша группа
Наш бот ВК